Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
- Առաքիչի ներկայությամբ անհրաժեշտ է ստուգել ապրանքի սարքին վիճակը։ Եթե առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը․ վնասված է կամ ունի այլ թերություն, գնորդն իրավունք ունի վերադարձնելու այն: Այս դեպքում առաքման ծառայության համար գումար չի գանձվում։
- Եթե առաքված ապրանքը սարքին վիճակում է և լիովին համապատասխանում է կայքում ներկայացված նկարագրությանը, սակայն հաճախորդը ինչ-ինչ պատճառով ցանկանում է վերադարձնել այն առաքիչին, այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման ծառայության համար՝ 2000 դրամ Երևանում և 3000 դրամ մարզերում՝ եթե առաքված ապրանքը ծանրաքաշ չի համարվում, ծանրաքաշ ապրանքների դեպքում ամբողջ առաքման գումարը ենթակա է վճարման:
- Եթե գնորդը ցանկանում է վերադարձնել ապրանքը առաքիչի հեռանալուց հետո, անհրաժեշտ է ապրանքը մոտեցնել գրասենյակ 14 օրվա ընթացքում ՝ համապատասխան փաստաթղթերով: Առաքման համար գանձված գումարը վերադարձման ենթակա չէ։